Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռերի» գործով 12 մեղադրյալների տեսակցության արգելքը հանվել է

14:45, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Սասնա ծռերի» գործով 12 մեղադրյալների տեսակցության արգելքը հանվել է

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարծել` տեղեկացնելով, որ «Սասնա ծռեր» խմբի գործով անազատության մեջ գտնվող մեղադրյալների տեսակցության արգելքը վերանայվել է:
     «Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը պարբերաբար վերանայվում են քննություն իրականացնող մարմնի կողմից և գտնվում դատախազի անհընդհատ հսկողության ներքո: Յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ դրսևորելով անհատական մոտեցում, հիմք ընդունելով կոնկրետ փուլում նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը, արդեն իսկ վերացվել է անազատության մեջ գտնվող 12 մեղադրյալի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը»:

2275 | 0
Facebook