Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գուդյոնսենն իր ծառայություններն է առաջարկել «Շապեկոենսե»-ին

14:35, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Գուդյոնսենն իր ծառայություններն է առաջարկել «Շապեկոենսե»-ին

«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ 38-ամյա Էյդուր Գուդյոնսենն իր ծառայություններն է առաջարկել բրազիլական «Շապեկոենսե»-ին։ Նշենք, որ այս պահին ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է։

«Հարգելով ակումբը՝ կցանկանայի հանդես գալ «Շապեկոենսե»-ի կազմում, եթե նրանք ինձ համար տեղ գտնեն»,- գրել է Գուդյոնսենը՝ թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդինյոն և Ռիքելմեն հայտարարել էին, որ պատրաստ են անվճար խաղալ «Շապեկոենսե»-ի կազմում։

7600 | 0
Facebook