Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորում` խոշոր հրդեհի հետևանքով անտուն է մնացել 5 ընտանիք

13:15, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Վանաձորում` խոշոր հրդեհի հետևանքով անտուն է մնացել 5 ընտանիք

Դեկտեմբերի 5-ին` ժամը 09.35-ին, ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր «ՈւԿՐՇԻՆ» ավանում գտնվող թիվ 3/4 բնակելի շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին: Հրդեհի հետևանքով անտուն է մնացել 5 ընտանիք՝ 19 բնակչով: Բնակիչների խոսքով՝ փայտաշեն տներն այրվել են իրենց հարևանի մեղքով, ով դիտավորյալ է հրկիզել իր բնակարանը, ինչի հետևանքով կրակը տարածվել է նաև հարակից տներում:
     Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հանձնարարությամբ Մ. Ս-ի և Ռ. Կ-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանակավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում:

4156 | 0
Facebook