Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մայքլ Ֆելփսն արժանացել է «Ջրային մարզաձևերի լեգենդ» հատուկ մրցանակի

13:35, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Մայքլ Ֆելփսն արժանացել է «Ջրային մարզաձևերի լեգենդ» հատուկ մրցանակի

Լողի միջազգային ֆեդերացիան՝ FINA-ն, հատուկ մրցանակ է շնորհել օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն լողորդ Մայքլ Ֆելփսին։ Նա արժանացել է «Ջրային մարզաձևերի լեգենդ։ Բոլոր ժամանակների մեծագույն լողորդ» կոչման։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ կանադական Վինդզորում։

«Չեմ պատրաստվում վերադառնալ»,- հայտարարել է Ֆելփսն, ով Ռիոյի օլիմպիական խաղերից հետո հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։

6347 | 0
Facebook