Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը բարձրաձայնեց՝ «Աշտարակ կաթ»-ի 300 աշխատակիցներ 3-5 ամիս աշխատավարձ չեն ստացել

13:05, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Փաշինյանը բարձրաձայնեց՝ «Աշտարակ կաթ»-ի 300 աշխատակիցներ 3-5 ամիս աշխատավարձ չեն ստացել
     Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի խոսեց «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների մասին: «Հավատարմագրիային կառավարման ու լիարժեք վերագործարկման պրոցես է գնում, խոսվում է գյուղացիներից մթերված կաթի դիմաց պարտքը մարելու մասին: Այնտեղ շուրջ 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա ու հորդորում եմ գործադիրին` թեման ուշադրության կենտրոնում պահել: Հարկ է, որ կառավարությունը հաշվի առնի, որ նրանք ունեն վարկային պարտավորություններ, ընտանիք պահելու խնդիր ու պետք է առավելագույնն արվի` նրանց պաշտպանելու համար»,- բարձրաձայնեց ընդդիմադիր պատգամավորը:
2854 | 1
Facebook