Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր ի՞նչ գործն է. պատճառ կար, որ չեմ մասնակցել». Մհեր Սեդրակյանը` ՀՀԿ-ից նեղացած լինելու մասին

12:50, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Ձեր ի՞նչ գործն է. պատճառ կար, որ չեմ մասնակցել». Մհեր Սեդրակյանը` ՀՀԿ-ից նեղացած լինելու մասին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու է երկար ժամանակ բացակայել նիստերից: Ի պատասխան հարցին` Սեդրակյանն ասել է. «Չէի ուզում, չէի գալիս»: Դիտարկմանը, իսկ ինչո՞ւ ՀՀԿ համագումարին չի մասնակցել, ասել է. «Ձեր ի՞նչ գործն է, պատճառ կար, որ չեմ մասնակցել: Իսկ պատճառները ձեզ չեն վերաբերում»:
     Այն հարցին` ճի՞շտ են տեղեկությունները, որ իր տունը խուզարկելու պատճառով է նեղացել հարազատ կուսակցությունից, պատասխանել է. «Ես ընդհանրապես ոչ մեկից չեմ նեղանում, մեր տունը ոչ ոք չի խուզարկել, դա ձեզ չի վերաբերում, ինձ վերաբերող հարցերը թողեք ինձ»: Անդրադառնալով շրջանառվող լուրերին, ըստ որի` որդին ցանկանում է պատգամավոր դառնալ, ասել է, որ դեռևս վերջնական չէ այդ որոշումը, եթե նման բան լինի, անձամբ կհայտարարի:

3857 | 2
Facebook