Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչապետի կատարած ռեֆորմները հստակ արժեք չունեն». Արսինե Խանջյան

12:35, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Վարչապետի կատարած ռեֆորմները հստակ արժեք չունեն». Արսինե Խանջյան

Քաղաքացիները զայրացած են իշխանությունների վրա, որի հանգուցալուծումն էլ հուլիսյան զինված դեպքերն էին, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է դերասանուհի Արսինե Խանջյանը: Նրա խոսքով` Հայաստանում տիրող քաղաքական անառողջ մթնոլորտը, մարդու իրավունքների ոտնահարումը և արդարադատության բացակայությունը մտահոգություն են առաջացրել նաև սփյուռքում. «Մենք, թե՛ սփյուռքից, թե՛ Հայաստան այցելելով տեսնում ենք, որ քաղաքացիների արդար պահանջը լռեցվում է բռնի ուժի միջոցով, կամ քաղաքացուն կալանվորելով: Հուլիսյան դեպքերն ակնհայտ ահազանգ էին, որ իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից»: Անդրադառնալով կառավարության փոփոխությանը` Խանջյանն ասել է. «Կառավարության փոփոխությունը և նոր վարչապետը հույսի նշույլ էին, բայց վարչապետիի կատարած ռեֆորմները հստակ արժեք չունեն, առաջարկները բացարձակապես հստակ քայլերով առաջ չեն գնում: Նոր ռեֆորմները, որ նախագահը ցանկացավ իրականացրել, տակավին հստակ ձևավորումներ չեն ներկայացնում ո՛չ ժողովրդի, ո՛չ սփյուռքի համար»,- ասաց Խանջյանը:

9709 | 1
Facebook