Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավագանու անդամ լինելն էլ չի օգնում, այնտեղ էլ քո ձայնը բարբառո է, տեղ չի հասնում». Հրանտ Թոխատյան

11:35, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Ավագանու անդամ լինելն էլ չի օգնում, այնտեղ էլ քո ձայնը բարբառո է, տեղ չի հասնում». Հրանտ Թոխատյան

Դերասան Հրանտ Թոխատյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Երևանի ավագանու անդամ է դարձել, որ կարողանա հասարակությանը հուզող հարցերը լուծել. «Ավագանու անդամ լինելն էլ չի օգնում, այնտեղ էլ քո ձայնը բարբառո է, տեղ չի հասնում: Իշխանությունն ինչպես ուզում, այնպես էլ անում է»,- ասել է Թոխատյանը: Նրա խոսքով` այսօր պետք է այնպես անել, որ յուրաքանչուրի ձայնը տեղ հասնի. «Իմ ձայնը եղել է բեմը, ներկայացումը: Քաղաքացին պետք է տեր լինի իր ձայնին: ՀՀ-ում այսքան տարիների ընթացքում չի ձևավորվել նորմալ ընդդիմություն, որպեսզի առաջնորդեր ժողովրդին: Միշտ ինչ-որ բան խանգարել է, արդյունքում տուժել է ժողովուրդը»,- ասել է Թոխատյանը: Նրա խոսքով` մշակութային մի խումբ գործիչներ նախաձեռնությամբ են հանդես եկել` իշխանություններին օգնելու. «Իշխանություններն ի՞նչ են ասում, որ եկեք նորմալ ընտրություններ անենք, մենք էլ այդպես ենք վարվում, նրանց կոչին ենք միանում և փորձելու ենք արդարությունը վերականգնել»:

3552 | 1
Facebook