Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է կրթենք ՀՀ քաղաքացիներին ճիշտ քվեարկություն կատարելու համար». Ատոմ Էգոյան

11:25, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Պետք է կրթենք ՀՀ քաղաքացիներին ճիշտ քվեարկություն կատարելու համար». Ատոմ Էգոյան

«Այն, ինչ կատարվեց այս տարվա ամռանը, մեզ համար ահազանգ էր: Մենք հասկացանք, որ այն, ինչ կատարվել է Արսինե Խանջյանի հետ, կատարվել է շատ ու շատ քաղաքացիների հետ: Հայաստանում մարդկանց ապօրինաբար բանտարկում են` խախտելով նրանց իրավունքները: Այդ ժամանակ էլ մենք հասկացանք, որ պետք է մասնակցություն ունենանք այս խնդիրը լուծելու համար, որպեսզի որևէ մեկի իրավունքը չոտնահարվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է կանադահայ անվանի ռեժիսոր, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ Ատոմ Էգոյանը: Վերջինի խոսքով` պետք է կարողանալ կրթել ՀՀ քաղաքացիներին, որ ընտրություններին ճիշտ քվեարկեն: «Մեր ժողովուրդը պետք է իմանա, թե ինչպես պետք է տեր կանգնի իր ձայնին: Իսկ մենք` աշխարհասփյուռ հայությունը, պետք է բոլոր ռեսուրսներն օգտագործենք` այս գործում առաջընթաց ունենալու համար»,- հավելել է նա:
     Հիշեցնենք` անդրադառնալով իրենց նախաձեռնությանը, ռեժիսորը հայտարարել էր, որ ապրիլին Հայաստանում դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև սփյուռքահայերը:

6511 | 2
Facebook