Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են «Ոսկե աղբաման»-ի հավակնորդների անունները

02:20, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Հայտնի են «Ոսկե աղբաման»-ի հավակնորդների անունները

Հայտնի են 2016 թվականի «Ոսկե աղբաման»-ի՝ Իտալիայի առաջնության վատագույն արտասահմանցի ֆուտբոլիստի հավակնորդների տասնյակը։ Վատագույնների ցանկում ներառվել են Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստներ Ստեվան Յովետիչը, Ֆելիպե Մելոն և Ժոֆրե Քոնդոգբյան և նախկին ֆուտբոլիստ Մարտին Մոնտոյան, «Սամպդորիա»-ի պաշտպան Դոդոն, «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Մարիո Սուարեսն, ով այժմ հանդես է գալիս «Ուոթֆորդ»-ի կազմում, «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Էրնանեսը, «Միլան»-ի հարձակվող Լուիս Ադրիանոն և դարպասապահ Դիեգո Լոպեսն, ով հիմա հանդես է գալիս «Էսպանյոլ»-ի կազմում, ինչպես նաև «Լացիո»-ի կիսապաշտպան Ռեյվել Մորիսոնը։

Նշենք, որ 2015-ին «Ոսկե աղբաման»-ին արժանացել է «Ռոմա»-ի հարձակվող Խուան Մանուել Իտուրբեն։

7768 | 0
Facebook