Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթիկում բուք է, Հրազդանում և Սևանում ձյուն է տեղում, Լարսի անցակետը դեռևս փակ է

17:05, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Արթիկում բուք է, Հրազդանում և Սևանում ձյուն է տեղում, Լարսի անցակետը դեռևս փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 16.00-ի դրությամբ շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար: Պատճառը առատ տեղումների հետևանքով առաջացած ձնահոսքն է։
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
     Հրազդանի և Սևանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
     Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի և Արթիկի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
     Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

3072 | 0
Facebook