Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան և ԱՄԷ-ն կոչ են արել Հալեպի հարցը քննարկել ՄԱԿ ԳԱ-ում

16:10, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան և ԱՄԷ-ն կոչ են արել Հալեպի հարցը քննարկել ՄԱԿ ԳԱ-ում

Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան ու ԱՄԷ-ն համատեղ հայտարարություն են տարածել`կոչ անելով ՄԱԿ ԳԱ-ի նիստ գումարել՝ կապված Սիրիայում և մասնավորապես Հալեպում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին հայտուն է Al Arabia հեռուսատաալիքը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի կառավարական զորքերը Հալեպ քաղաքում ընդդիմադիր խմբավորումներին դուրս են մղել նրանց զբաղեցրած արևելյան թաղամասերի գրեթե կեսից։

Նշենք, որ Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան ու ԱՄԷ-ն աջակցում են սիրիական ընդդիմությանը։ Նրանց տարածած համատեղ հայտարարությունում ընդգծվում է, որ ՄԱԿ ԳԱ-ն պետք է կատարի խաղաղություն ու անվտանգություն պահպանելու իր պարտավորությունները և դա հատկապես այն ժամանակ, երբ ՄԱԿ ԱԽ-ում չկա տվյալ հարցի շուրջ կոնսենսուս։

Քառյակը հայտարարել է, որ վերջին շրջանում Հալեպում դիտարկվում է իրադրության սրացոմ և հումանիտար իրավիճակի վատթարացում։

3725 | 0
Facebook