Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի դեպքերի ժամանակ կալանավորված Հովհաննես Ղազարանը 5-րդ օրն է` հացադուլ է անում

15:35, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Սարի թաղի դեպքերի ժամանակ կալանավորված Հովհաննես Ղազարանը 5-րդ օրն է` հացադուլ է անում

Սարի թաղի դեպքերի առնչությամբ կալանավորված, «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհաննես Ղազարյանը արդեն 5-րդ օրն է, ինչ հացադուլ է անում:
     Քաղաքացիական ակտիվիստը պահանջում է իրեն արդարացնել և ազատ արձակել։ Հովհաննեսն արդեն 5 ամիս է` անազատության մեջ է գտնվում։
     Ղազարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»:

2825 | 0
Facebook