Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարսի անցակետում արգելափակվել են 883 քաղաքացի և 397 տրանսպորտային միջոց

14:00, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Լարսի անցակետում արգելափակվել են 883 քաղաքացի և 397 տրանսպորտային միջոց

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Լարսի անցակետը Ժամը 13.00-ի դրությամբ շարունակում է փակ մնալ:
     Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.03-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով հաղորդել է, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ:
     Ժամը 10.07-ին կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության՝ Լարսի անցակետում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ Կազբեկի շրջանում կան 20 մարդատար և 65 բեռնատար ավտոմեքենաներ:
     Ժամը 10.11-ին կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրել, որ անցակետում կուտակվել է 397 տրանսպորտային միջոց (883 քաղաքացի), այդ թվում՝ 139 մարդատար ավտոմեքենա, 33 միկրոավտոբուս, 2 ավտոբուս, 223 բեռնատար:
     Անցակետի մոտակայքում տեղադրված են և գործում են երկու ժամանակավոր կացարաններ և 1 քունգ տիպի ավտոմեքենա:

5623 | 0
Facebook