Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շապեկոենսե»-ն ճանաչվել է Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող

13:20, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
«Շապեկոենսե»-ն ճանաչվել է Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող

ԿՈՆՄԵԲՈԼ-ը հաստատել է լուրերն այն մասին, որ Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել ողբերգական վթարից զոհված բրազիլական «Շապեկոենսե» ակումբը։

«ԿՈՆՄԵԲՈԼ-ը հայտարարել է, որ Հարավային Ամերիկայի գավաթով կպարգևատրի «Շապեկոենսե»-ին։ Բացի այդ, ակումբը պարգևավճար կստանա՝ 2 մլն դոլարի չափով։ Ամեն ինչ հաստատվել է։ Բայց ես չգիտեմ, անցկացվելու է արդյոք մրցանակաբաշխություն»,- նշել է «Շապեկոենսե»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Իվան Տոցը։ Նրա խոսքով՝ սգո արարողություններից հետո կսկսվի թիմի վերականգնման աշխատանքը։

«Մենք սկսում ենք թիմը վերականգնելու աշխատանքը։ Շապեկոյի ժողովուրդը սիրում և սպասում է ֆուտբոլը։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, բանակցություններ կանցկացնենք և ամեն ինչ կանենք։ Հաջորդ տարի կտեսնեք վերականգնված «Շապեկոենսե»»,- նշել է Տոցոն։

4330 | 0
Facebook