Կուբայի իշխանությունները մտադիր են արգելք մտցնել երկրի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հուշարձանների տեղադրման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն, հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքերով` հրամանատարը չի ուզել, որ իր անձը վերածեն պաշտամունքի: Նույն այդ պատճառով կարգելվեն նաև Ֆիդել Կաստրոյի անունով հաստատություններ, փողոցներ, այգիներ ու հանրային վայրեր վերանվանելը: