Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

12:10, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
     Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 44-ամյա Նորայր Վարդանյանը Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի («Սոչի Պլազա» հուրանոցային համալիրի) հարևանությամբ, իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 DՏ 417 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 52-ամյա Արմեն Մխիթարյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ ժամը 23:30-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է:
5141 | 0
Facebook