Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Երևանում

10:55, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Մահվան ելքով վրաերթ Երևանում
     Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ՃՈ անշարժ պահակակետի (Փարաքարի «գայի պոստ»-ի) մոտ, 45-ամյա Ռուբեն Ափինյանը իր վարած Nissan March մակնիշի 91 RT 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Տիգրան Խաչատրյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
     Shamshyan.com-ը հայտնումմ է, որ քննիչի հանձնարարականով վարորդ Ռ. Ափինյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (0,60 %) վիճակում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի տարիքն ու բնակության վայրը:
7211 | 0
Facebook