Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անալիտիկ»-ի տնօրենի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է

11:05, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
«Անալիտիկ»-ի տնօրենի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է
     «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի քրեական գործով նախաքննությունն ավարատվել է: Քրեական գործը բաղկացած է 18 հատորից, նյութերն արդեն ուղարկվել են կողմերին՝ ծանոթանալու:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անի Հովհաննիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու հոդվածով:
     Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
3510 | 0
Facebook