Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապարանի, Արագածի, Սիսիանի, Մեղրու, Արթիկի և Սևանի ճանապարհներին բուք է

21:05, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ապարանի, Արագածի, Սիսիանի, Մեղրու, Արթիկի և Սևանի ճանապարհներին բուք է
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով: Բուք է նաև Ապարանի, Արագածի, Սիսիանի, Մեղրու, Արթիկի և Սևանի ճանապարհներին:
     Ապարանի, Արագածի, Լոռու, Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Սևանի և Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
     Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում:
     Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
     Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
3049 | 0
Facebook