Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեյլա Յունուսը Մոգերինիին hայտնել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 160-ը

20:10, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Լեյլա Յունուսը Մոգերինիին hայտնել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 160-ը
     Եվրոմիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը խոսել է Ադրբեջանում տիրող բռնությունների ու խոշտանգումների մասին: Նա, մասնավորապես հայտնել է, որ քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 160-ը և հիշեցրել, որ Ադրբեջանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության մարդու ու մամուլի ազատության վերաբերյալ զեկույցում ամենաանազատ երկրների շարքում է: Նա կոչ է արել պայքարել քաղաքական հայացքների համար ձերբակալվածների ազատության համար:
4029 | 0
Facebook