Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցանկություն ունե՞մ երկարատև աշխատելու, եթե հաջողակ լինեմ` այո». Կարեն Կարապետյան

17:45, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
«Ցանկություն ունե՞մ երկարատև աշխատելու, եթե հաջողակ լինեմ` այո». Կարեն Կարապետյան
     Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ Ներկաների ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը բազմաբնույթ էին, որոնցից մեկն էլ վերաբերում էր ՀՀ-ում ներդրումների ծավալի ավելացմանը: Ի՞նչ պետք է արվի դրա համար. վարչապետի պատասխանը հետևյալն էր. «Կառավարության առաջնային խնդիրներից է արդար, հավասար, մրցունակ դաշտ ստեղծելը: Մի քանի անգամ ասել եմ` երջանիկ երկրների շարքում նրանք են, որ ստեղծել են առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծագործ մարդու համար: Բայց միայն դա բավարար չէ: Պատրաստ ենք մեզ վրա վերցնել որոշակի խթանողի դերակատարում, որպեսզի բիզնեսն աշխուժանա, ոգևորվի ու հավատա: Բայց եթե ստվերը չբերենք սպիտակ դաշտ, ապագա չունենք: Պետք է միջավայրը փոխենք. թափանցիկացնենք գնումների, վարկային միջոցների տրամադրման գործընթացը»,- ասաց նա: Հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում, երբ կառավարության անդամներից մեկը կամ մի քանիսը բիզնեսի սեփականատերեր են, արձագանքեց. «Բավականին բարդ հարց է, մանավանդ այս փուլում: Բնականաբար պետք է բացառել դա»: Հաջորդ հարցը քաղաքական էր. ՀՀԿ 16-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ 2017թ. ընտրություններում եթե ՀՀԿ-ն վստահության քվե ստանա, կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը: Իսկ ի՞նչ է լինելու 2018-ից հետո. «Եկել եմ ընդամենը 6 ամիս աշխատելու համա՞ր` ոչ, ցանկություն ունե՞մ երկարատև աշխատելու, եթե հաջողակ լինեմ` այո, բայց չեմ կարող դեռ դառնալ, եթե էֆեկտիվ չլինեմ»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:
3736 | 4
Facebook