Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Mercedes-Benz-ը նոր սերնդի լուսարձակներ է ներկայացրել

01:05, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Mercedes-Benz-ը նոր սերնդի լուսարձակներ է ներկայացրել
     Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի լուսարձակներ, որոնք հետագայում տեղադրվելու են սերիական մոդելների վրա: Տեխնոլոգիան կրում է Digital Light անվանումը: Թվային լուսարձակներից յուրաքանչյուրում տեղադրված է ավելի քան մեկ միլիոն միկրոհայելի: Տեխնոլոգիան ներառում է նաև ֆոտոխցիկ և հատուկ տվիչներ, որոնք կարող են նույնականացնել ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին: Ստացված տեղեկատվության շնորհիվ համակարգն այնպես է կարգավորելու լուսարձակների ճառագայթները, որպեսզի չկուրացնի մյուս տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև անցորդներին: Ընդ որում տեխնոլոգիան հաշվի է առնելու անվաղեկի շրջման անկյունը և հեռավորությունը մինչև առջում գտնվող ավտոմեքենան:
9988 | 0
Facebook