Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը ռոբոտներ է կիրառելու Հալեպի ականազերծման գործողություններում

16:30, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանը ռոբոտներ է կիրառելու Հալեպի ականազերծման գործողություններում
     Հալեպի արևելյան շրջաններն ականազերծելու համար Սիրիա ուղարկված ռուսական սակրավորների ջոկատն ուժեղացվելու է «Ուրան-6» ռոբոտացված համալիրներով: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը: «Ուրան-6»ը ականազերծման բազմանշանակ համալիր է, հեռակառավարվող, որը կարող է 20 սակրավորի գործ անել: Մեքենան շարժվում է վտանգավոր տարածքով, ականներ ու չպայթած զինամթերք փնտրում եւ չեզոքացնում` օպերատորի հրամանով:Հալեպում կիրառվելու է մի քանի այդպիսի համալիր: Անցյալ շաբաթ Սիրիայի իշխանությունները հայտարարել են Հալեպի արևելյան հատվածում գտնվող ռազմավարական նշանակության հերթական կարևոր շրջանում կառավարական ուժերի վերահսկողության հաստատման մասին:
5046 | 0
Facebook