Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործի նյութերին ծանոթանալու ժամանակը երկարացվել է

15:45, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործի նյութերին ծանոթանալու ժամանակը երկարացվել է

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործի նյութերին ծանոթանալու ժամանակը երկարացվել է: «Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների մասով անջատված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, մեղադրյալների պաշտպանության իրավունքի առավել արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնին ցուցում է տրվել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ՝ ավելի տևական ժամանակ տրամադրելու վերաբերյալ»:

2374 | 2
Facebook