Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրեսն արգելել է Պենտագոնին համագործակցել Ռուսաստանի հետ

15:10, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ի Կոնգրեսն արգելել է Պենտագոնին համագործակցել Ռուսաստանի հետ
     ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է 2017թ պաշտպանական բյուջեն: Համապատասխան փաստաթոջղթը հրապարակվել է Կոնգրեսի պաշտոնական կայքում: Այդ փաստաթղթում, մասնավորապես, արգելվում է Ռուսաստանի հետ երկկողմանի համագործակցության ֆինանսավորումը: Համագործակցությունը պաշտպանության ոլորտում սահմանափակ կլինի այնքան ժամանակ, մինչև Մոսկվան չվերադարձնի բռնազավթված Ղրիմը Ուկրաինայի վերահսկողության տակ և չդադարի աջակցել Դոնբասի սեպարատիստներին: Փաստաթղթում նշվում է, որ արգելքը հանելու համար Ռուսաստանը պետք է կատարի Մինսկի պայմանավորվածությունների պայմանները:
4190 | 0
Facebook