Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակիցը թույլատրել է տեսակցել ՁԻԱՀ-ով հիվանդին

16:00, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
«Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակիցը թույլատրել է տեսակցել ՁԻԱՀ-ով հիվանդին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետականհատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խ.-ին:

Կատարված նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խ.-ն, կատարելով հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի ակնհայտ անօրինական ցուցումը, նույն քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցություններիհամար նախատեսված սենյակում, թույլատրել է փաստացի կազմակերպել քաղաքացիներ Ալլա Կ-ի, Լուիզա Չ-ի և Դիաննա Մ-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող 3 դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:

Դրանից հետո Խաչիկ Խ-ն իր կողմից վերը նշված անօրինական արարքը քողարկելու նպատակով «Տեսակցությունների սենյակ կանչվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման» մատյանում մտցրել է իրականությանը չհամապատասխանող գրառում այն մասին, թե, իբր, հիշյալ երեք աղջիկները տեսակցել են մեկ այլ դատապարտյալի:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետականհատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող Խաչիկ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

2950 | 0
Facebook