Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որդու տարկետման համար քաղաքացին 7000 դոլար կաշառք է տվել». Արծրուն Հովհաննիսյան

14:10, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
«Որդու տարկետման համար քաղաքացին 7000 դոլար կաշառք է տվել». Արծրուն Հովհաննիսյան
     ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Երևան քաղաքի բնակիչ Լ. Մ. Հ-ն (ծնված 10.08. 1969թ., հասցե` ք. Երևան) 01.12.2016-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2016-ի փետրվարին քաղաքացի Ն. Է. Ե-ն (ծնված 04.04.1974թ. հասցե` ք. Երևան, միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000/յոթ հազար ԱՄՆ դոլար, այնուհետև հետագայում ևս 250.000/երկու հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ) գումար է տվել ոմն Ե. Մ-ի` որդուն՝ Տ. Լ. Հ-ին 2016-ի ամառային զորակոչին տարկետում տրամադրելու նպատակով: Սակայն Տ. Լ. Հ-ն 2016-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
     Ե. Մ-ն վերը նշվածը չի կատարել, Լ. Մ. Հ-ին գումարը չի վերադարձրել: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում: «Վստահեցնում ենք, որ ռազմական ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նմանատիպ գործողությունները կկասեցվեն, իսկ կատարող անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»- այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցին փոխանցեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հղում անելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնին։
5913 | 0
Facebook