Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիմիր Հակոբյանն՝ ԱՄԷ-ի արագ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

13:35, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Վլադիմիր Հակոբյանն՝ ԱՄԷ-ի արագ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Դուբայի շեյխ Սաիդ Բեն Համդան Ալ Մաքթումիի անվան շախմատի և մշակույթի սրահում կայացավ ԱՄԷ-ի արագ շախմատի միջազգային մրցաշարը։ 25 երկրի 178 շախմատիստների թվում էր նաև 1999 թվականի ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի փոխչեմպիոն, շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Հակոբյանն, առանց պարտության անցկացնելով բոլոր պարտիաները, հռչակվեց մրցաշարի հաղթող։

2346 | 0
Facebook