Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կեցցե՜ այն Հայաստանը, որը վաղն է գալու. այսօր` Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է

15:30, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Կեցցե՜ այն Հայաստանը, որը վաղն է գալու. այսօր` Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է

Այսօր Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է:
     Ղարաբաղյան շարժման առաջնորդներից Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին:
     Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ 1988թ. մայիսի 28-ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել և ասել. «Կեցցե՜ այն Հայաստանը, որը վաղն է գալու…»: Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990-ի թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։

3199 | 0
Facebook