Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողի հիմնական թեկնածուն Տարոն Մարգարյանն է. «ՀԺ»

10:15, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողի հիմնական թեկնածուն Տարոն Մարգարյանն է. «ՀԺ»

«Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողի հիմնական թեկնածուն քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
     Հիշեցնենք, ՀՀԿ կանոնադրությունը փոփոխվեց անցյալ շաբաթ տեղի ունեցած ՀՀԿ համագումարում և վերոնշյալ պոստը նորամուծություն է: ԳՄ 21 անդամներից մեկը պետք է համակարգի ՀՀԿ Երևան քաղաքի ողջ կառույցների աշխատանքը:
     «Երևանում ունենք 12 տարածքային, 31 շրջանային և բազմաթիվ սկզբնական կառույցներ, որոնց աշխատանքը համակարգելու է ԳՄ անդամներից մեկը և, իհարկե, շատ հնարավոր է, որ համակարգողը Տարոն Մարգարյանը լինի»,- ասաց Թադևոսյանը»,–գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3019 | 0
Facebook