Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե հայը հաղթում է ադրբեջանցուն, այդ մասին լռում են». ադրբեջանցին՝ հակահայկական պրոպագանդայի մասին

22:45, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
«Եթե հայը հաղթում է ադրբեջանցուն, այդ մասին լռում են». ադրբեջանցին՝ հակահայկական պրոպագանդայի մասին

Կովկասի մեդիա-հարթակի ադրբեջանցի լրագրող Շահին Ռզաևն անդրադարձել է հայ մարզիկների դեմ Ադրբեջանում ընթացող պրոպագանդային։

«Պետական սպորտային հեռուստաալիքի հաղորդավարները երկար ժամանակ պարզապես չէին արտասանում Դորտմունդի «Բորուսիա»-ի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի հարձակվող Հենրիխ Մխիթարյանի ազգանունը, ասում էին, որ «գոլ խփեց 10 համարի խաղացողը», լավագույն դեպքում՝ «անկյունայինն իրացնում է Հենրիխը»: Կամ այդ նույն սպորտային նորություններում կարելի է լսել. «Ադրբեջանցի ըմբիշը թիակների վրա է գցել հակառակորդ-հային»: Ստուգելիս պարզվում է, որ ադրբեջանցին ներկայացնում է Ուկրաինան, հայն՝ Իտալիան: Սակայն եթե հայը հաղթում է ադրբեջանցուն, այդ մասին, որպես կանոն, լռում են»,- նշում է լրագրողը։

6652 | 0
Facebook