Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական վթար Երևան-Վանաձոր ավտոճանապարհին

21:00, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Ողբերգական վթար Երևան-Վանաձոր ավտոճանապարհին
     Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 MV 922 համարանիշի և Ford Explorer մակնիշի 03 ՕD 688 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Մատինյանը մահացել է: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ճանապարհը անցանելի է, մերկասառույց և ձյուն չկա:
8095 | 0
Facebook