Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավ արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկները պարգևների են արժանացել

16:35, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Լավ արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկները պարգևների են արժանացել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ պարգևներ է հանձնել լավ արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին: Նախարարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ մարզիկներին հորդորելով ավելի ակտիվ մարզվել, իսկ մարզիչներին՝ լինել հետևողական և իրենց գիտելիքներն ու փորձառությունը անվերապահորեն փոխանցել մարզիկներին: «Սպորտը և մշակույթը այն երկու ոլորտներն են, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հաջողությամբ ինտեգրվել հասարակությանը»,- նշել է Ռոստոմյանը:

2016 թվականի Ռիոյի պարալիմպիկ խաղերին փաուերլիֆթինգ մարզաձևում 5-րդ տեղը գրաված Գրետա Վարդանյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Հաշմանդամային սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհակալագրերով պարգևատրվել են.

խուլերի ըմբշամարտ մարզաձևից՝

1. Սենիկ Սերոբյան (երիտասարդների աշխարհի առաջնության 1-ին և 3-րդ տեղ)
     2. Արարատ Սարգսյան (երիտասարդների աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
     3. Ժորա Գրիգորյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր)
     4. Սարգիս Սարգսյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր)
     5. Գագիկ Սերոբյան (Սենիկ Սերոբյանի անձնական մարզիչ)

խուլերի ձյուդո մարզաձևից՝

6. Ռոբերտ Գևորգյան (աշխարհի առաջնության 2-րդ տեղ)

խուլերի շախմատ մարզաձևից՝

7. Սարո Մելքոնյան (պատանիների աշխարհի առաջնության 2-րդ տեղ)
     8. Հակոբ Հակոբյան (վետերանների աշխարհի առաջնության 3-րդ տեղ)

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ

9. Տիգրան Գևորգյան (լող, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ)
     10. Սուրեն Բալասանյան (աթլետիկա, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ, ձմեռային խաղեր դահուկավազք՝ 3-րդ տեղ)

կույրերի շախմատ մարզաձևից՝

11. Յուրի Ավետիսյան (Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն)

բազկամարտ մարզաձևից՝

12. Հարություն Մխիթարյան (միջազգային մրցաշարերի 3-րդ տեղ):

3508 | 0
Facebook