Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Rolls-Royce-ը հրապարակել է իր առաջին քրոսովերի լուսանկարները

03:10, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Rolls-Royce-ը հրապարակել է իր առաջին քրոսովերի լուսանկարները

Rolls-Royce ընկերությունը հրապարակել է իր առաջին քրոսովերի լուսանկարները: Ավտոմեքենան ստանալու է Cullinan անվանումն՝ ի պատիվ աշխարհի ամենախոշոր ադամանդի: Նորույթի պաշտոնական շնորհանդեսը պետք է տեղի ունենա 2018թ.: Ընկերությունը խոստանում է, որ Cullinan-ը պետք է դառնա SUV սեգմենտի ամենաշքեղ ավտոմեքենան:
     Մեքենան կառուցելու են նոր ալյումինե հարթակի վրա: Cullinan-ը դառնալու է Rolls-Royce-ի առաջին լիաքարշակ մոդելը: Ավտոմեքենայի գլխավոր մրցակիցն է համարվում Bentley Bentayga-ն:
     Քրոսովերն ստացել է նորացված 6,7-լիտրանոց բենզինային V12 շարժիչ: Ավելի ուշ ակնկալվում է նաև մեքենայի հիբրիդային մոդիֆիկացիան:

Rolls-Royce-ի առաջին քրոսովերը
Rolls-Royce-ի առաջին քրոսովերը
7311 | 0
Facebook