Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհի ամենաանհավանական լեռները

18:05, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Աշխարհի ամենաանհավանական լեռները

Ներկայացնում ենք աշխարհի ամենատարօրիանկ լեռնագագաթները, որոնք իրենց տեսքով շատերի զարմանքն են հարուցում։

Ռոռայմա լեռ

Ռոռայմա լեռ
Ռոռայմա լեռ

Գտնվում է Բրազիլիայի, Վենեսուելայի, Գայանայի սահմանագծին։ Առաջին հայացքից լեռը ձեռակերտ հուշարձան է հիշեցնում։ Բայց իրականում այն բնակերտ լեռնազանգված է, որ 2800 մետր բարձրություն ունի։ Լեռան գագաթն ամբողջովին հարթ է և ունի 30 քառ.կմ մակերես։ Փեշերից սկիզբ է առնում աշխարհի ամենաջրառատ գետը` Ամազոնը։

Փամուքկալե լեռ

Փամուքկալե լեռ
Փամուքկալե լեռ

Լեռը գտնվում է Թուրքիայում։ Այն վեր խոյացող աստիճանահարթակների տեսք ունի, որ շատ նման է բրնձամշակման հարթակների։ Փոսորակ աստիճանահարթակները տաք ջրերով են լցված, որ ջրային կասկադ կազմելով` հոսում են ցած։ Լեռանն առանձնահատուկ շքեղություն է հաղորդում կալցիումի մնացորդների ճերմակ երանգը։ Փոսորակներում կուտակված ջրերի բաղադրությունն ու ջերմությունն, արդեն քանի հարյուրամյակ է, չեն փոխվում, ու դրանք բուժիչ հատկութուն ունեն։

Փամուքկալե լեռ
Փամուքկալե լեռ

Հսկաների ճանապարհ լեռ

Հսկաների ճանապարհ
Հսկաների ճանապարհ

Հյուսիսային Իռլանդիայում գտնվող այս ժայռային զանգվածը բազալտե տարբեր չափերի սյուների ամբողջություն է, որ հսկայական աստիճանների են նման։ Սյուները 6-անկյուն, երբեմն նաև 7 և 8-անկյուն պրիզմաների տեսք ունեն ու դրանց համաչափությունն ուղղակի ապշեցնող է։

Հսկաների ճանապարհ
Հսկաների ճանապարհ

Ալիքավոր ժայռ

Ալիքավոր ժայռ
Ալիքավոր ժայռ

Ժայռը, որ 15 մետրանոց քարե ալիքի տեսք ունի, գտնվում է Ավստրալիայում։ Այն բնիկների սուրբ լեռն է։ Գիտնականները կարծում են, ու լեռան տեսքը էռոզիայի հետևանք է։

Ալիքավոր ժայռ
Ալիքավոր ժայռ

Մեքսիկական գլխարկ լեռ

Մեքսիկական գլխարկ
Մեքսիկական գլխարկ

Լեռը գտնվում է ԱՄՆ-ի Յուտա և Արիզոնա նահանգների սահմանին։ Այն այդ անապատային տարածքի ամենատեսարժան վայրն է։ Արնակարմիր լեռան գագաթին հսկայական քարե սկավառակ է, որ հեռվից մեքսիկական լայնեզր գլխարկ (սոմբրերո) դրած մարդու գլխի է նման։ Կարծիք կա, որ այդ «գլխարկը» ժայռի վրա են դրել տեղացիները` զբոսաշրջիկներ գրավելու նպատակով։

Մեքսիկական գլխարկ
Մեքսիկական գլխարկ

11122 | 0
Facebook