Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սպասվում է քամու ուժգնացում

08:10, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.

Դեկտեմբերի 3-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, պոռթկումները՝ 20-25 մ/վ:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը շրջանների մեծ մասում, 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 7-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերը կնվազի 2-4, 5-6-ի ցերեկը‵ 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: 3-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն: 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.30C (1983 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.50C (1999 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.20C
     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

5563 | 0
Facebook