Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 հունվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.50%

Իրադարձություններ

«Հանրությունը հավանություն էր տվել «Սասնա ծռերի» պահանջներին, ինչի մասին վկայում է նաև BBC-ի հարցախույզը». Զարուհի Փոստանջյան

15:45, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
«Հանրությունը հավանություն էր տվել «Սասնա ծռերի» պահանջներին, ինչի մասին վկայում է նաև BBC-ի հարցախույզը». Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ԱԺ է ներկայացրել մի նախագիծ, ըստ որի Ազգային ժողովը պետք է հայտարարություն ընդունի ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ:
     Նախագծի քննարկման ժամանակ Փոստանջյանը նշել է, որ պահանջում է անհապաղ ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը: «Իրոք, դա ապստամբություն էր: Հայ ժողովրդի պատմության մեջ այսպիսի ապստամբություն չէր եղել: Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը մնում է արդիական, որքան Սերժ Սարգսյանը մնա և շարունակի պաշտոնավարել, որքան ՀՀԿ-ն մնա և շարունակի պաշտոնավարել, այնքան մնում ենք խոցելի: Հանրությունը հավանություն էր տվել «Սասնա ծռերի» պահանջներին, ինչի մասին վկայում է նաև BBC-ի հարցախույզը, ըստ որի` ոչ մեկին չեն հանդիպել, որոնք համաձայն չեն եղել «Սասնա ծռերի» պահանջների հետ: Բոլոր զոհերը մերն են, նաև ինքնահրկիզված քաղաքացին: Եվ մեզ համար ցանկալի չէ տեսնել նույնիսկ բռնապետի արյունը»,- ասել է Փոստանջյանը:

1516 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
antijhud
antijhud 16:47, 02.12.2016
Lav es xosum tikin postanjyan....bayts ahagin ushatsumov
Ur eiq depqeri zhamanak.....patatsakern eiq mte
Mard chkar zhoxovrdin arajnordi.....KGB n tuyl Cher yalis ????
Ba vonts exav himI tuyl e talis
Aaaaa @ntrutyunerm en motetsel....Ay KGB eshnik