Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հին ճանապարհով». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է ներկայացրել

15:15, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
«Հին ճանապարհով». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է ներկայացրել

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել: «Հին ճանապարհով» երգի բառերի և երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:
     Երգչուհին, ֆեյսբուքյան իր էջուն ներկայացնելով տեսահոլովակը, գրել է.
     «90-ականներ.. պատմություն հայկական մի ընտանիքի մասին, որի տղամարդիկ գնում են կռիվ, իսկ տան աղջիկը ամուսնանում ու լքում է Հայաստանը՝ տանը միայնակ թողնելով մորը:
     Ամիսներ առաջ, երբ նկարահանում էինք այս տեսահոլովակը, դեռ գարուն էր ու արևը շողում էր յուրահատուկ փայլով: Ուզում եմ այս տեսահոլովակի միջոցով հայկական արևն ուղարկել Հայաստանից հեռու գտնվող իմ բոլոր հայրենակիցներին: Երջանիկ կլինեմ, եթե այս երգն ու դուդուկի քաղցր հնչյունները առիթ դառնան թեկուզ մեկ հայի, թեկուզ կարճ ժամանակով կամ էլ թեկուզ մտովի ՏՈւՆ վերադառնալու»

«Հին ճանապարհով». Լիլիթ Հովհաննիսյան
6352 | 5
Facebook