Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սկանդալային ինչ վկայություններ է պարունակում Հիսուսի մասին առաջին գրավոր աղբյուրը

22:10, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Սկանդալային ինչ վկայություններ է պարունակում Հիսուսի մասին առաջին գրավոր աղբյուրը

Դեռևս 2008 թվականին Հորդանանի քարայներից մեկից հայտնաբերվել է կապարե գիրք` Հիսուսի երկրային կյանքի մասին: Մի քանի տարի շարունակ ձեռագիրն ուսումնասիրող գիտնականները եկել են այն եզրահանգման, որ գտածոն իսկական է, այն մոտ 2000 տարեկան է:

Համաձայն գրավոր աղբյուրի` Հիսուսը նոր կրոնի հիմնադիր չի եղել, ուղղակի վերակենդանացրել է դեռ Դավիթ թագավորի ժամանակ եղած հազարամյա ավանդույթները:

     Ձեռագրում նաև ասվում է, որ Քրիստոսը խոնարհվում էր մի աստծու, ով կին և տղամարդ էր միաժամանակ: Իսկ աստծո հետ նա շփվում էր Սողոմոնի տաճարում: Աստվածաշնչում պատկերված է այս տաճարից վաճառականների վռնդման տեսարանը:
Հին հրեերեն գրություններից բացի թիթեղների վրա կա նաև Հիսուսի պատկերը:

     Ձեռագրերը կարված են մետաղական օղակներով ու զարդարված ութաթև աստղերով, որոնք խորհրդանշում են Մեսիայի գալուստը:
Հիշատակվում են նաև Հակոբ, Պետրոս ու Հովհաննես առաքյալները:

     Կապարե գրքերը հայտնաբերել է իսրայելցի բեդվին Հասան Սաիդը` 2008-ին` Հորդանանի հյուսիսային մասում:

23446 | 2
Facebook