Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ

20:20, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ

Երբ Ռաֆայել Քոթանջյանը սկսեց հաճախել Մայակովսկու անվան դպրոց ու հանդիպեց իր ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհուն` Էլմիրա Մարտիրոսյանին, նրա շնորհիվ թատրոնը դարձավ իր կյանքի անբաժան մասնիկը:

Ռաֆայել Քոթանջյանը գոհ է ճակատագրից, որ մշտապես հնարավորություն է ունեցել զբաղվելու իր սիրած գործով: Ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, նա էլ ստեղծագործական կյանքում բազում դժվարություններ է հաղթահարել: Դերասանի համոզմամբ` խոչընդոտներն են, որ մարդուն ստիպում են ավելի ճկուն դառնալ: «Տկլորը գյուտերի վրա հնարամիտ է», այսինքն, երբ մերկ ես` ուղեղդ սկսում է աշխատել, ի վերջո մարդկության զարգացումն սկսվեց դրանից, երբ մարդ մտածեց տերևներով ծածկել իր մերկությունը:
    
     ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ՄԵՆԱԿ ՔՈ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ
    
    
Ես բեմից չեմ հեռացել... Վերջին ելույթս երկու օր առաջ էր` Առնո Բաբաջանյան սրահում: Իմ և որդուս` Մայքլի համատեղ ներկայացում-համերգն էր, որի ընթացքում երկուսս զուգահեռ ելույթ ունեցանք, երգը հաջորդում էր խոսքին և հումորին:

Այսօր, թեպետ շատ դժվար է համերգ կազմակերպելը, բայց ամիսը մեկ, երկու անգամ ես ելույթ եմ ունենում տարբեր քաղաքներում, ես չեմ կտրվում իմ հանդիսատեսից, լինում եմ Գորիսում, Գյումրիում, Զանգեզուրում, Եղեգնաձորում: Նախկինում էլ, երբ շատ ավելի ծանրաբեռնված էի աշխատում, միշտ ժամանակ էի գտնում մարզերում հանդես գալու: Այսօր ավելի քան կարևոր են նմանօրինակ բարեգործական ելույթները, քանի որ հանդիսատեսը ցանկանում է գալ, բայց երբեմն անհրաժեշտ գումար չունի ներկայացում նայելու:

Մի քանի տարի առաջ էր, հյուրախաղերի էինք գնացել, երեխաներն ուզում էին ներկա լինել համերգին, բայց տոմս չունեին, կպել էին պատուհանին, ասացի` դռները բացեʹք, թող ներս մտնեն: Ասացին` չէ, սովորություն կդառնա, կսկսեն անվճար գալ: Բայց այդ երեխաների աչքերից երևում էր, որ մի փոքր գումար ունենային, վստահ կտային ու կմտնեին: Ինձ չլսեցին, վերջը երեխաներն այնքան սեղմվեցին պատուհաններին, փշրվեց և ավելի թանկ նստեց ղեկավարության վրա:

Ուրախ եմ, որ Մայքլը ևս բարեգործական ծրագրերին կարևորություն է տալիս, նա խուլ ու համրերի հետ կապված ծրագիր իրականացրեց, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց. գաղափարը ծիլ տվեց, և նա համագործակցեց խուլ ու համրերի կազմակերպության հետ, շատ հետաքրքրի համերգաշար կազմակերպեց: Գալիս էին գեղեցիկ աղջիկներ, ովքեր խուլ էին, բայց այս նախաձեռնության շնորհիվ իրենց դժբախտ չէին զգում, այլ կայացած էին զգում:

Այսօր շատ կարևոր է, որ մարդ լայնացնի իր գործունեության շրջանակը և, եթե կարող է նաև բարեգործությամբ զբաղվի: Եթե ուզում ես երջանիկ լինել, մենակ քո երջանկությունը բավարար չէ, քո շրջապատն էլ պետք է երջանիկ լինի: Համընդհանուր երջանկությունն է հետաքրքիր, իսկ, եթե մի հոգի երջանիկ է, շատ կարճ է տևում այդ երջանկությունը: Ուրեմն պիտի ձգտել, որ կյանքը լինի հետաքրքրիր, և հնարավորինս թեթևացնես շրջապատի կյանքը, ժպիտ ու ուրախություն պարգևես:

«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ
«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ

ՓՈԽՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԸ, ՔԱՂԱՔԸ ՉԻ ՇՆՉՈՒՄ...

Փոխվել է Երևանը: Ավելորդություններ շատ կան: Ես չեմ հասկանում, թե ինչու են շենքը կառուցում բակում, որտեղ երեխաներին շարժվելու տեղ չկա, աջից, ձախից փակում են: Կարծում եմ` մենք տարածք ունենք մի քիչ ընդլայնվելու, պարտադիր չէ ամեն ինչ խցկել Երևանում: Ժամանակին, երբ մեզ մոտ աշխարհահռչակ Տոնինո Գուերոն էր, հարցրեցի` հավանո՞ւմ է մեր քաղաքը: Ասաց` ո՞նց կարելի է ընդունել քաղաքը, որը թոքեր չունի: Ժամանակին մեր քաղաքն իսկապես կանաչապատ էր, և մենք կարող էինք ասել, որ Երևանն ունի թոքեր: Հիմա քաղաքը չի շնչում: Դրա համար ոչ թե պետք է մի փոքրիկ տեղ ավելանա, միանգամից շենք կառուցեն, այլ հակառակը` հենց տեղ ազատվի` միանգամից կանաչապատեն, վերականգնեն հարստությունը, որ ուներ Երևանը:
    
     ԱՅՍՕՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
    
    
Վերջերս բնությունն էլ է ըմբոստանում, ծնվում են եռյակ, քառյակ, վերջերս լսեցինք, որ զույգեր են լույս աշխարհ եկել ձեռք ձեռքի բռնած: Տարօրինակ բաներ են կատարվում, բնությունն ուզում է ասել` շտապեʹք, մարդիկ, աշխարհ եկեʹք, և մեկս մյուսին սատար կանգնենք, որպեսզի աշխարհը չկործանվի:

Հայտնի խոսք կա` ոսկին տվեք ոսկերչին: Մենակ ոսկերիչը գիտի, թե ոսկու հետ ինչպես վարվի: Դրա համար քաղաքականությամբ պիտի զբաղվի քաղաքագետը, և գրագետ քաղաքագետը, դերասանը դերասանությամբ պիտի զբաղվի: Ես կարծում եմ, որ այսօրվա մեր թերի կողմերից մեկն այն է, որ շատ անգամ պատահական մարդիկ են զբաղվում քաղաքականությամբ, և դրա համար պատահական որոշումները շատ են: Պատահական օրենքներ են մեջտեղ գալիս, որոնք մարդկությանն օգնելու փոխարեն ավելի են դժվարացնում կյանքը: Եթե ամեն մեկն իր ներսում մտածի` արդյո՞ք ինքն իրավունք ունի դրանով զբաղվելու, թե չէ, ամեն բան ճիշտ կլինի:

«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ
«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ

    
     ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՆ ԱՅՆՔԱՆ ԽԵԼՈՔ Է, ՈՐ ՄԵՆԱԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԻ ԿԱՅԱՑՆՈՒՄ
    
    
Արմեն Ամիրյանը մտադիր է հանդիպել ինձ հետ: Վաղուց գիտեմ նրան, գիտեմ, որ իրենից շատերը սպասելիքներ ունեն և արդարացված: Այնքան շատ խնդիրներ են կուտակվել, բայց կարծում եմ` նա այնքան խելոք է, որ մենակ չի ուզում որոշի, այլ ուզում է խորհուրդ լսի, թե ո՞ր հարցն է ավելի կարևոր: Կարծում եմ` նա կկարողանա թերի հարցերն իրենց տեղը գցել:
    
     ԶՈՒՐ ՉԻ, ՈՐ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ ԾԻԾԱՂԵԼՈՎ ԱՍՈՒՄ ԵՆ ԽԵԼՈՔ ԽՈՍՔԵՐ
    
    
Զուր չի, որ ծաղրածուները ծիծաղելով ասում են խելոք խոսքեր, որովհետև գիտեն, որ, եթե այդ նույն բանը լուրջ ասեն, կարող է շատ լուրջ պատժի ենթարկվեն: Դրա համար դա անում են հումորի կարգով: Ուզում ես հավատա, չես ուզում` մի հավատա: Երբ ասում ես ծաղրածուի նման` դա ավելի շուտ է տեղ հասնում: Պետք է կարողանաս գտնել ճիշտ ճանապարհը խոսքդ ունկնդրին տեղ հասցնելու, կլինի ծիծաղի, թե ողբերգության միջոցով, ընտրության հարց է: Բայց միշտ կարելի է հասնել նրան, որ խոսքդ արժեքավորվի:
«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ
«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ

    
     ՄԻ ՍԵՐԻԱԼՈՒՄ ՆԿԱՐՎԵՑԻ, ԲԱՅՑ ԿԵՍԻՑ ԽՆԴՐԵՑԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ, ՈՐ ԻՆՁ ՇՈՒՏ ՄԵՋՏԵՂԻՑ ՀԱՆԻ
    
    
Միայն մեկ սերիալում նկարահանվեցի, որից հետո այլևս չմասնակցեցի: Ոչ թե սերիալին եմ դեմ, այլ` դրանց որակին և գաղափարին: Չեմ ընդունում, որ արվեստում գերակշռում է հանցագործությունն ու դավաճանությունը: Երբ զգացի, որ գնալով այս ամենը պիտի խորանա, խնդրեցի հեղինակին, որ ինձ մեջտեղից շուտ հանի, և իմ հանցագործ կերպարն ինքն իրեն գլխատեց, որ դուրս գամ սերիալից:

Եթե հետաքրիքր գործ լինի, որն ավելի շատ ստեղծող իրավիճակ լինի, ոչ թե քանդող, ես դեմ չեմ լինի մասնակցել:

Կարծում եմ` ժամանակը կգա այս ցածրորակ սերիալներն իրենք իրենց կվերանան, բայց մինչև տեղը չկա բարին ու գեղեցիկը, հինը չի գնա:

«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ
«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ

    
     ԺԱՄԱՆԱԿԻՍ ՄԵԾ ՄԱՍԸ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԹՈՌՆԻԿՆԵՐԻՍ
    
    
Հիմա ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ մեծ թոռնիկիս հետ: Նա պատրաստի դերասանուհի է: Իրեն ծածկանուն է հնարել և ինքն իրեն հայտարարում է` «ելույթ կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի թոռնիկը` Լիկա Օթանջին», և սկսում է խաղալ, եթե 7 ժամ էլ տևի գործողությունը, չի զլանում, բեմը շատ է սիրում: Ես երջանիկ եմ: Եվ անկախ նրանից, թե ինչ կընտրի, բայց որ իր մեջ արտիստիզմ կա` փաստ է:

Իսկ փոքրիկ թոռնիկս իմ անվան շարունակողն է` Մայքլը որոշեց նրան էլ անվանել Ռաֆայել Արտյոմի- Մայքլի Քոթանջյանն: Նա չի խոսում, բայց շատ հետաքրքիր ժպտում է: Տպավորություն է, որ շատ բան գիտի, բայց չի ասում: Մի անեկդոտ կա. երեխան 6-7 տարեկանում դեռ չի խոսում, բայց նրա մոտ ամեն ինչ ճիշտ զարգանում է: Մի անգամ ուտելու ժամանակ ասում է` իսկ աղ չկա՞: Ասում են` վայ խոսեʹց, խոսեʹց, բա ինչի՞ մինչև հիմա չէիր խոսում, պատասխանում է` մինչև հիմա ամեն ինչ իր տեղում էր:

«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ
«Փոխվել է Երևանը, քաղաքը չի շնչում». հանդիպում Ռաֆայել Քոթանջյանի հետ

    
     ՄԱՐԴ ՉՊԵՏՔ Է ԲԱՑ ԹՈՂՆԻ ԻՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՇԱՆՍԸ
    
    
Մարդու կյանքում շատ քիչ են շանսերը, մեկ կամ երկու... բայց դու այնքան պիտի պատրաստ լինես, որ երբ գա այդ կարևոր պահը, եթե անգամ առաջինը բաց ես թողել, երկրորդը բաց թողնելու իրավունք չունես: Դրա համար պետք է էությամբ պատրաստ լինես, և ամեն մարդու ապրելակերպը պիտի լինի, յուրաքանչյուր մարդ պիտի պատրաստ լինի բաց չթողնելու իր հաջողության շանսը:

6463 | 0
Facebook