Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դամասկոսի մոտակա Հան աշ-Շիխ քաղաքի գրոհայինները վայր են դրել զենքերը

14:15, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Դամասկոսի մոտակա Հան աշ-Շիխ քաղաքի գրոհայինները վայր են դրել զենքերը

Դամասկոսի մերձակա Հան աշ-Շիխ քաղաքը և դրան կից 13 բնակավայրերն անցել են սիրիական իշխանության լիակատար վերահսկողության տակ: Այս մասին այսօր հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

Ըստ տվյալների` քաղաքի շրջափակումից հետո ապստամբներն ու գրոհայինները վայր են դրել զենքերն ու հանձնվել: Նրանք հանձնել են իշխանության զորքերին 2 տանկ, 2 ՀՄՄ, 4 զենիթային համակարգ, 3 հակատանկային կառավարվող հրթիռ, ինչպես նաև` 400 միավոր հրաձգային զենք»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սիրիական կառավարության տրամադրած ավտոբուսներով քաղաքը լքել է ավելի քան 3 հազար մարդ` 1846 գրոհային և նրանց ընտանիքների 1164 անդամ:

Հան աշ-Շիխը տեղակայված է Դամասկոսից 15 կմ հարավ արևմուտք, 2012-ից գտնվում է «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ» (նախկին «Ջեբհաթ ան-Նուսրա») խմբավորման և Ասադի հակառակորդ այլ խմբավորումների վերահսկողության տակ:

4055 | 0
Facebook