Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կամաչոն գլխավորել է Գաբոնի հավաքականը

13:40, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Կամաչոն գլխավորել է Գաբոնի հավաքականը

Իսպանացի մասնագետ Խոսե Անտոնիո Կամաչոն գլխավորել է Գաբոնի ազգային հավաքականը։ 61-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է կնքել։ Հիշեցնենք, որ մարզական կարիերայի ընթացքում Կամաչոն հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ում՝ 1973-ից 1989 թվականներին։ 1998-ին գլխավորել է «Ռեալ»-ը։ 2000 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2002 թվականի աշխարհի առաջնությանը գլխավորել է Իսպանիայի հավաքականը։ Մասնագետի վերջին աշխատատեղը եղել է Չինաստանի ընտրանին, որը նա լքել է 2013 թվականին։

6831 | 0
Facebook