Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չենք կարող ասել` որն է ճիշտն այդ պահին` ինֆորմացիա տալը, թե չտալը». ՊՆ խոսնակի պարզաբանումը վիրավորների մասին

14:05, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
«Չենք կարող ասել` որն է ճիշտն այդ պահին` ինֆորմացիա տալը, թե չտալը». ՊՆ խոսնակի պարզաբանումը վիրավորների մասին

Երկու օր առաջ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված զինծառայողների մասին որևէ տեղեկություն չի հաղորդել ոչ ԼՂՀ ՊԲ-ը, ոչ ՀՀ ՊՆ-ը:
     Լրագրողների հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը և Սենոր Հասրաթյանը հերքել էին վիրավոր զինծառայողների մասին լուրն, իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հաստատել էր տեղեկությունը և վիրավորների մասին տեղեկություններ հրապարակել:
     MAMUL.am-ի թղթակիցը փորձեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզաբանում ստանալ` ինչու էին հերքում, որ նման դեպք է գրանցվել: «Չգիտեմ Սենորը ինչ է արել, բայց ես չեմ հերքել: Համացանցով նման լուր տարածողը մանիպուլյացիա արեց, երբ գրեց, որ սահմանում իրավիճակը լարված է, վիրավորներ և զոհեր ունենք: Ես տեղեկացրել եմ, որ վիրավորներ ունենք, բայց զոհեր չունենք: Որոշ ժամանակ անց այդ օգտատերն իր գրառումը վերափոխեց` թողնելով միայն այն հայտվածը, որ երկու վիրավոր ունենք: Այդ ժամանակ մենք տեղեկացրել ենք, որ վիրավորներ ունենք, նրանցից մեկին էլ տեղափոխել են Երևան: Այժմ էլ ասում եմ, որ լարված չի եղել, նույնիսկ կրակոցները, վիրավորներ ունենալը չի նշանակում, որ իրավիճակը լարված է: Հիմա մենք չենք կարող ասել` որն է ճիշտն այդ պահին` ինֆորմացիա տալը, թե չտալը: Ամեն դեպքում մարտավարությունից ելնելով դեպքեր կան, որ պետք է ուշ հայտնել, որ նման բան է եղել»:

Տեղեկացնենք, որ Արցախում վիրավորված 19-ամյա Կարապետ Միքայելյանին և 24-ամյա Գագիկ Պողոսյանին տեղափոխվել հոսպիտալ, նրանց վիճակը կայուն ծանր է։

6515 | 2
Facebook