Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարուժան Ավետիսյանին ևս տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ

13:05, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Վարուժան Ավետիսյանին ևս տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ

Հիմնադիր խորհրդարանի մամուլի հարցերով պատասխանատու Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
     «Այս պահին Վարուժան Ավետիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխում են այնտեղ: Հեռացնում են քաղաքից, ինչո՞ւ: Վախենո՞ւմ են»,- գրել է Սիմոնյանը:
     Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ առանց պաշտպաններին տեղեկացնելու Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են այլ կալանավայր:

4483 | 0
Facebook