Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք 6 ամիս լացում էինք, աղոթում, որ մեր մինուճարը կոմայից դուրս գար». հուղարկավորել են հոսպիտալում մահացած զինծառայողին

12:15, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
«Մենք 6 ամիս լացում էինք, աղոթում, որ մեր մինուճարը կոմայից դուրս գար». հուղարկավորել են հոսպիտալում մահացած զինծառայողին

Երեկ հարազատ Կարենիս գյուղում հուղարկավորել են ապրիլյան պատերազմի օրերին գլխի հատվածում ականի պայթյունից վիրավորում ստացած ու 6 ամիս կոմայի մեջ գտնվող զինծառայող Նարեկ Ասատրյանին: «Մենք 6 ամիս լացում էինք, աղոթում, որ մեր մինուճարը կոմայից դուրս գար: Բժիշկները միշտ էլ ասում էին, որ հույս չկա, իսկ մենք պայքարում էինք, 6 ամիս պայքարեցինք, բայց ցավոք մեր կոկոն վարդը չբացվեց»,-ասել է Նարեկի մորաքույրը:
     Ավելի վաղ Կարենիս համայնքի ղեկավար Արմեն Բաղդասարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Նարեկը կարիքավոր ընտանիքի միակ զավակն էր, ծնողներն ապրում են ամսական 60-70 հազար դրամով:

6680 | 3
Facebook