Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ ստեղծվող դաշինքին. «Ժառանգությունը» կարող է լուծարվել. «Ժամանակ»

10:20, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ ստեղծվող դաշինքին. «Ժառանգությունը» կարող է լուծարվել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան» դաշինքին։ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս անձնական խնդիրներով ԱՄՆ-ում է և որոշել է սպասել գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշմանը, որից հետո միայն կհայտարարի իր քայլերի մասին։
     «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը զուգահեռ բանակցություններ է վարում Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ։ Ընդհանրապես դաշինքով մասնակցությանը դեմ է կուսակցության փոխնախագահ Զարուհի Փոստանջյանը։ Չի բացառվում, որ ընտրություններից առաջ ժառանգականներից ամեն մեկը մի կուսակցության ցուցակում հայտնվի, ու արդյունքում կուսակցությունը լուծարվի»:
     Մանրամասները` թերթի համարում:

2975 | 0
Facebook