Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բոլոր նախարարություններին հրահանգվել է պատրաստվել առնվազն 20 տոկոս կրճատումների. «Ժամանակ»

09:55, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Բոլոր նախարարություններին հրահանգվել է պատրաստվել առնվազն 20 տոկոս կրճատումների. «Ժամանակ»

«Առաջիկայում գրեթե բոլոր նախարարություններում և գերատեսչություններում մեծ կրճատումներ են սպասվում: Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 5 ԾԻԳ է կրճատվել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատումները կարող են հասնել 22 տոկոսի:
    
     «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ներքին կարգով հրահանգվել է բոլոր նախարարություններին պատրաստվել առնվազն 20 տոկոս կրճատումների: Մեր տեղեկություններով՝ կրճատումների ավելի մեծ ալիքը սպասվում է ԱԺ ընտրություններից հետո: Կրճատումների ալիքը, թերևս, չի հասնի միայն պաշտպանության նախարարություն, ոստիկանություն և ԱԱԾ»,–գրում է թերթը։
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4049 | 0
Facebook