Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

Ռուսական «Պրոգրես MC-04» տիեզերանավը մեկնարկից վայրկյաններ անց կործանվել է Տուվայում

22:20, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Ռուսական «Պրոգրես MC-04» տիեզերանավը մեկնարկից վայրկյաններ անց կործանվել է Տուվայում

Այսօր Բայկոնուր տիեզերակայանից մեկնարկել է «Սոյուզ-Ու» հրթիռակիրը՝ ռուսական «Պրոգրես MC-04» բեռնատար տիեզերանավի հետ: Մեկնարկից քիչ անց «Ռոսկոսմոս»-ը հայտարարել է, որ մեկնարկի 383-րդ վայրկյանին հրթիռը կորել է ռադարներից: Интерфакс-ի փոխանցմամբ՝ տիեզերակայանից հայտնել են, որ հնարավոր է՝ 3-րդ մակարդակի շարժիչն անջատվել է ժամանակից շուտ: Աղբյուրը հաղորդել է, որ դրա հետևանքով տիեզերանավը կարող է չհաշվարկված ուղեծրում հայտնվել կամ ընդհանրապես դուրս չգալ ուղեծիր:
     РИА Новости-ն հայտնել է, որ ռուսական «Պրոգրես MC-04» տիեզերանավի բեկորները հայտնաբերվել են Տուվայում: Այտեղ այժմ որոնողական աշխատանքներ են տարվում:
     Իսկ Интерфакс-ի փոխանցմամբ՝ «Պրոգրես MC-04» տիեզերանավի բեկորներ կարող են հայտնվել նաև ռուս-մոնղոլական սահմանին:
     ТАСС-ն իր հերթին հայտնում է, որ Տուվայի Իշտի-Հեմ բնակավայրում ականատեսներն օդում բռնկումներ են նկատել:
     Րոպեներ առաջ «Ռոսկոսմոս»-ն իր կայքում տեղեկատվություն է տարածել, որում հաստատել է «Պրոգրես MC-04» տիեզերանավի կորուստը: Տիեզերանավի կործանման պատճառները հայտնի չեն:
     «Պրոգրես MC-04» տիեզերանավը Միջազգային տիեզերական կայան պետք է հասցներ 2,5 տոննա բեռ՝ վառելիք, սննդամթերք, հագուստ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, ջուր և սեղմված գազ:

5137 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
antijhud
antijhud 22:54, 01.12.2016
Petq chi barkatsnel astcun
yes
yes 12:45, 02.12.2016
texna dranc