Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՎԿոնտակտե» ռուսական սոցիալական ցանցը սեփական մեսենջերն է գործարկել

21:15, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
«ՎԿոնտակտե» ռուսական սոցիալական ցանցը սեփական մեսենջերն է գործարկել

«ՎԿոնտակտե» ռուսական սոցիալական ցանցը սեփական մեսենջերն է գործարկել։ Այս մասին ասված է կայքի միկրոբլոգում։

«Հրավիրում ենք փորձել «ՎԿոնտակտե» մեսենջերը»,– ասված է հաղորդագրության մեջ։ Սոցիալական ցանցի ղեկավարությունից նշել են, որ այս ծառայությունը ստեղծվել է այն մարդկանց համար է, ովքեր չեն ցանկանում շեղվել նորություններով, բայց ուզում են առցանց լինել։

Մեսենջերը հնարավորություն կտա չաթեր ստեղծել, լուսանկարներ ու տեսանյութեր փոխանակել, ուղարկել ֆայլեր։

Մեսենջերի բետա տարբերակը հասանելի է macOS և Windows պլատֆորմերի համար։

4050 | 0
Facebook